Բաքուն արտերկրում բնակվող ադրբեջանցի հայտնի լրագրողների, փորձագետների նկատմամբ հետախուզում է հայտարարել, հեռակա կալանավորել | factor.am

factor.am  Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել արտասահմանում բնակվող ադրբեջանական մեդիայի հայտնի ներկայացուցիչների դեմ, հաղորդում է Meydan TV-ն։

Մասնավորապես, լրագրող Սևինջ Օսմանգըզին և բլոգեր Աբիդ Գաֆարովը, որոնք բնակվում են արտասահմանում, կանչվել են Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչություն։ Երկուսն էլ մեղադրվում են Քրեական օրենսգրքի լուրջ հոդվածներով՝ 220.2 (կոչեր պետական ​​պաշտոնյայի օրինական պահանջներին ակտիվ անհնազանդության, քաղաքացիների նկատմամբ զանգվածային անկարգությունների և բռնության) և 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր՝ նույն գործողությունների համար, որոնք կատարվել են կրկնակի անգամ կամ անձանց խմբի կողմից):

Լրագրող Սևինջ Օսմանգըզիի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Օսմանգըզին, որը հայտնի յութուբյան ալիքի հիմնադիր և հաղորդավար է, մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ  մեղադրանքները զարմանալի չեն։

«Եթե դուք YouTube ալիքի հաղորդավար եք, ամեն օր եթեր եք դուրս գալիս և անդրադառնում ռեժիմի շահերին, ապա  պոտենցիալ թիրախ եք»,- ասել է նա։

Հերքելով բոլոր մեղադրանքները՝ լրագրողը շեշտել է. «Դա խոսքի նկատմամբ վախ է»։

Գլխավոր դատախազության քննչական վարչությունը պաշտոնական ծանուցում է ուղարկել մեղադրյալ բլոգեր Աբիդ Գաֆարովին՝ համաձայն Քրեական օրենսգրքի 467-13.4 հոդվածի։ Քանի որ բլոգերն Ադրբեջանում չէ, նա նույնպես հետախուզվում է։ Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ հեռակա կալանքի որոշում է կայացրել։

Գաֆարովը մեկնաբանել է իրավիճակը իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ իր գործունեությունը չի ներառում անկարգությունների կամ բռնության կոչեր. «Մինչ այժմ ես ոչ ոքի անկարգությունների կամ բախման չեմ կոչ արել: Բայց կառավարության կողմից բոլոր քաղաքական և սոցիալական ինստիտուտների ոչնչացումն ինքնին մեզ մղում է քաղաքացիական բախման»:

Արտերկրում բնակվող հայտնի լրագրող, բլոգեր Բեյդուլլա Մանաֆովը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 283.1 հոդվածներով, հայտարարվել է միջազգային հետախուզում: Բաքվի Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ հեռակա կալանքի որոշում է կայացրել։ Նա 2025 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, կանչվել է գլխավոր դատախազության գլխավոր քննչական վարչություն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն