Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են. ՆԳՆ

Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են: Այս մասին news.am-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք՝  նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցում՝ կանգնառում սպասող մարդկանց մոտ տեղի էր ունեցել սպանություն: Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես մի տղամարդ թիկունքից հարձակվում է 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա, խոհանոցային մեծ դանակով մի քանի անգամ հարվածում նրան: Երիտասարդը վայր է ընկնում, կորցնում գիտակցությունը, հիվանդանոցում արձանագրվում է նրա մահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն