Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահն Ուրուգվայի դեսպանի հետ քննարկել է ուղիղ չվերթների անհրաժեշտությունը

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ ներկայացնելով ընթացիկ ծրագրերը և ոլորտային զարգացումները։

Անդրադարձ է կատարվել⁠ ⁠երկու երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացմանը և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը,⁠ ⁠Հայաստանի և Ուրուգվայի զբոսաշրջային գործակալությունների միջև կապերի հաստատմանը, ներառյալ՝ առցանց վեբինարների կազմակերպմանը, ⁠զբոսաշրջության ոլորտում երկարաժամկետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ⁠երկու երկրների միջև ուղիղ չվերթների անհրաժեշտությանը և դրա կարևորությանը՝ զբոսաշրջային հոսքերի աճի համար։

Հանդիպման ավարտին կողմերը շեշտել են գործակցության շարունակականության ու ամրապնդման կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն