factor.am «ԱՄՆ-ն շուտով միջուկային փորձարկում կիրականացնի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․ գրում է DawnNews English-ը։
«Շատ շուտով»․ պատասխանել է նա թեմայի վերաբերյալ հարցին, սակայն հրաժարվել է ասել, թե արդյոք Միացյալ Նահանգները պլանավորում է մարտագլխիկ պայթեցնել փորձարկման ժամանակ։
Սպիտակ տան ղեկավարը կրկին մեջբերել է այն միտքը, որ «այլ մարդիկ միջուկային զենք են փորձարկում»։ Միևնույն ժամանակ, նա ապամիջուկայնացումն անվանել է զենքի վերահսկողության լավագույն լուծումը և հույս է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի հետ այս հարցի շուրջ քննարկման վերաբերյալ։
«Այն, ինչ ես կցանկանայի անել, ապամիջուկայնացումն է, այլ կերպ ասած՝ հանդիպում անցկացնել, հիմնականում երեք խոշոր երկրների միջև, միջուկային զենքը կրճատելու համար»,- մասնավորապես ասել է Թրամփը։