Տիգրան Բալայանը ԵՄ դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը դասախոսությամբ է հանդես եկել Եվրոպական Միության դիվանագիտական ակադեմիայի 2025-26թթ. ունկնդիրների համար։ Այս մասին հայտնում է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Դեսպանն անդրադարձել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին ու այդ համատեքստում Եվրոպական Միությունից ակնկալիքներին:

Տիգրան Բալայանը, մասնավորապես, ընդգծել է հարատև խաղաղության կարևորությունը` այդ համատեքստում շեշտելով Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների անհապաղ վերադարձի հրամայականը։

Դասախոսությունից հետո ԵՄ անդամ և թեկնածու երկրների մի շարք դիվանագետներ, ԵՄ կառույցների ներկայացուցիչներ իրենց հարցերն են ուղղել դեսպանին` Հայաստանի արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ փոխգործակցության, ՀՀ բնակչության եվրոպական հավակնությունների վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն