ԱՄՆ-ում արձանագրվել է թռչնագրիպի H5N5 շտամով վարակման առաջին դեպքը | armenpress.am

armenpress.am Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրվել է թռչնի գրիպի H5N5 շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է Վաշինգտոն նահանգի Առողջապահության դեպարտամենտը։

«Թռչնագրիպի ենթատեսակով վարակված քաղաքացին ախտանշաններով հոսպիտալացվել էր նոյեմբերի սկզբին, նրա մոտ արձանագրվել է H5N5 շտամը։ Նախկինում այս ենթատեսակը հայտնաբերվել է կենդանիների մոտ, բայց ոչ երբեք՝ մարդկանց»,- նշված է հաղորդագրությունում։

Առողջապահության դեպարտամենտը հայտնել է, որ այս ենթատեսակի տարածման ռիսկն այս պահին ցածր է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն