Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մրցավարները

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու F խմբի վերջին տուրի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մրցավարները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից։

Գլխավոր մրցավարը Իրֆան Պելտոն է, նրա օգնականներն են Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն, իսկ 4-րդ պաշտոնյան՝ Միլոշ Գիգովիչը։ VAR սենյակում աշխատելու են Ջիանլուկա Աուրելիանոն և նրա օգնական Դանիելե Պատերնան։

Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:00-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն