Քիչ առաջ ԿԸՀ-ից մեզ ծանուցել են, որ մեր նկատմամբ վարույթ է ներկայացվել. Գոհար Մելոյան | tert.am

tert.am Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեզ ծանուցել են, որ արտահերթ նիստ է հրավիրված և տեղեկացրել, որ մեր նկատմամբ վարույթ է ներկայացվել, հայտարարել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում:

«Մի քանի դիտորդական առաքելությունների հետ կապված քննարկում պիտի լինի հավատարմագրման հետ կապված հարցերով: Հնարավոր է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ընտրություններում մեր մասնակցության հարց բարձրացվի», – հայտնել է Մելոյանը:

Նա ընդգծել է, որ բացակայում է պատշաճ ծանուցման և նյութերին ծանոթանալու ողջամիտ ժամկետների հնարավորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն