ԿԸՀ-ն դիտորդական երեք առաքելություններին չի զրկել դիտորդության իրավունքից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկարատև՝ 10 ժամ տևած նիստում քննարկել է «Հայաքվե»-ի, «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի դիտորդական առաքելություններին կողմնակալության հիմքով հավատարմագրումից զրկելու «Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունների դիմումներով բարձրացված հարցը։ Այս մասին հայտնում է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

«Արդյունքում հանձնաժողովը, արձանագրելով, որ նշված առաքելությունները խնդրահարույց արարքներ են արել, այնուամենայնիվ, ֆորմալ, չարձանագրեց Ընտրական օրենսգրքով սահմանված անկողմնակալության պահանջի խախտումը և չզրկեց այդ կազմակերպություններին դիտորդության իրավունքից։

«Հայաքվե» առաքելությունը համաձայնեց, որ այն դիտորդները, ովքեր արել են վիճելի հայտարարություններ, չեն մեկնի ընտրական տեղամասեր»,- նշել է Իոաննիսյանը։

Նա նաև հայտարարել է, որ ԿԸՀ-ի որոշ մոտեցումներ իրենց համար խնդրահարույց են, բայց այդ հարցերը կքննարկեն ընտրություններից հետո։

Հիշեցնենք, որ նոր ձևավորված Վաղարշապատ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններն են։ Վաղարշապատ համայնքում առաջադրվել են 8 քաղաքական ուժեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն