Գուշակություններ պետք չի անել, բայց մենք գնում ենք բացարձակ հաղթանակի. Սևակ Խաչատրյան | news.am

news.am Վաղարշապատի թիվ 14/10 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելու եկավ «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։ Նա եկել էր որդու հետ։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Գուշակություններ պետք չի անել, բայց մենք գնում ենք բացարձակ հաղթանակի»։

Խաչատրյանը հայտարարեց, որ չի վախենում, որ հաղթանակի դեպքում իր դեմ քրգործ կհարուցեն. «Մենք հնարավոր կոալիցնիաների հարց չենք քննարկել, ոչ մեկի հետ նման հանդիպում չենք ունեցել։ Եթե բացարձակ հաղթանակ չլինի, մենք համագործակցության եզրեր կգտնենք այն ուժերի հետ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից։ Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժը, որը «Հաղթանակ» դաշինքից մեկ ձայն ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել նրան»։

Խոսելով հնարավոր ընտրախախտումների մասին, «Հաղթանակի» թեկնածուն նշեց, որ ինքը տեղեկություններ չունի այս պահին, բայց համացանցում բազմաթիվ տեղեկություններ կան՝ բաց քվեարկություններ, ուղղորդումներ, կուտակումներ:

Նա նկատեց, որ 2021 թվականի ընտրությունների համեմատ այս անգամ Վաղարշապատում ընտրությունները բավականին ակտիվ են։

Հիշեցնենք, որ նոր ձևավորված Վաղարշապատ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններն են։ Վաղարշապատ համայնքում առաջադրվել են 8 քաղաքական ուժեր։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն