«Մասնավորապես՝
– Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ քարոզչական նյութեր չեն կարող փակցված լինել տեղամասային կենտրոնի վրա, սակայն դրանից մոտ կամ մասնավորապես 50 մետր շառավղով փակցնելու վերաբերյալ արգելք չկա։
– Միաժամանակ տեղամասային կենտրոնների մոտակայքում, ինչպես և համայնքի ողջ տարածքում բազմաթիվ են չսահմանված վայրերում փակցված պաստառները, որոնք պիտի հեռացված լինեին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ համայնքի ղեկավարի կողմից, որն այդ գործընթացում կարող է ներգրավել ոստիկանությանը։
Ստացվում է, որ այդ պաստառները մնում են փակցված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անգործության պատճառով»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նոր ձևավորված Վաղարշապատ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններն են։ Վաղարշապատ համայնքում առաջադրվել են 8 քաղաքական ուժեր։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։