Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Խաչիկ գյուղի եկեղեցում

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է Սուրբ և անմահ պատարագի։

Նրա հետ միասին պատարագի են մասնակցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և այլ պաշտոնյաներ:

Պատարագը մատուցում է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։

Պատարագին ներկա է նաև Վայոց ձորի թեմի առաջանորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ում աղոթքով էլ մեկնարկել է պատարագը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն