Ուկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի մատակարարման մասին․ Զելենսկի | factor.am

factor.am  Կիևը պատրաստել է Հունաստանի հետ համաձայնագիր, որը պետք է «առավելագույնս ապահովի ձմեռային շրջանում Ուկրաինա գազի ներմուծման ուղիները»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ի ալիքում։

«Մենք արդեն ունենք պայմանավորվածություններ գազի ներմուծման ֆինանսավորման վերաբերյալ, և մենք կփակենք գազի ներմուծման համար մոտ 2 միլիարդ եվրոյի կարիքը՝ փոխհատուցելու համար ռուսական հարվածների հետևանքով նվազած ուկրաինական արտադրությունը»,-ընդգծել է Զելենսկին։ Ուկրաինայի կառավարությունն արդեն ուղղել է միջոցներ ներմուծման ֆինանսավորման համար՝ «եվրոպական գործընկերների, եվրոպական բանկերի» աջակցությամբ, որոնք տրամադրել են այդ գումարները ԵՄ հանձնաժողովի երաշխիքներով, պարզաբանել է նա։

Զելենսկու խոսքերով՝ Ուկրաինայի համար ձմեռային ժամանակահատվածում գազի գնումների ֆինանսավորման մեջ ներգրավված են եղել նաև ուկրաինական բանկերը և Նորվեգիան։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունը շարունակում է ակտիվ աշխատանքը նաև ամերիկյան գործընկերների հետ՝ նման ֆինանսավորում ապահովելու համար։

Վերջին ամիսներին Ռուսաստանը ավելի հաճախ է հարվածներ հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն