«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը ամփոփոխել է ժամը 14:00-ի դրությամբ արձանագրված ընտրախախտումները՝ տեսակներով և թվերով։
«Մեր դիտորդները որոշ տեղամասերում նշել են նաև հանձնաժողովների պատրաստվածության բացերի մասին, որոնք, թեև միշտ չեն որակվում որպես խախտում, սակայն ազդում են գործընթացի կազմակերպվածության վրա»։
Նշվում է, որ դիտորդական առաքելությունը 20 այցելած ընտրատեղամասերում արձանագրել է 22 ընտրախախտում
Մասնավորապես, արձանագրվել է
- քվեարկության իրավունքի խոչընդոտման 12 միջադեպ,
- ուղղորդման ռիսկի 11 միջադեպ,
- տեղամասի ներսում քարոզչության 11 միջադեպ,
- դիտորդների իրավունքների խոչընդոտման 11 փորձ,
- տեղամասի կահավորման խնդիրների հետ կապված 13 միջադեպ,
- տեղամասի մատչելիության խնդիրների 14 միջադեպ
