Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Բրազիլ՝ մասնակցելու COP 30-ին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Բրազիլի Դաշնային Հանրապետություն (Բելեմ)՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը՝ COP 30-ին։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից։

Կողմերի 30-րդ համաժողովի նպատակն է խորացնել գլոբալ կլիմայական գործողությունները և նպաստել Փարիզյան համաձայնագրի լիարժեք իրականացումը՝ ապահովելով երկրների միջև արդար, արդյունավետ և կայուն համագործակցություն՝ ուղղված կլիմայական ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաև աշխարհի պետությունների ու կառավարությունների ղեկավարներին ընձեռնել հնարավորություն ներկայացնելու իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը՝ բնապահպանության, բնական ռեսուրսների խնայման, սննդի ապահովման, տարերային աղետների դեմ պայքարին ուղղությամբ։

COP 30-ը հանդիսանում է կարևորագույն գլոբալ հարթակ, որտեղ քննարկվելու են կլիմայական և բնապահպանական քաղաքականությունները, խթանվում է երկրների և տարածաշրջանների միջև համագործակցությունը, և իրականացվելու են ռազմավարական գործողություններ՝ ուղղված կայուն զարգացման, կլիմայական ճգնաժամի հաղթահարման և միջազգային բնապահպանական համաձայնագրերի արդյունավետ իրագործման ապահովմանը։

Համաժողովը նաև հնարավորություն է տալիս միավորել բազմակողմ բնապահպանական նախաձեռնություններն ու խթանել գիտական, տեխնոլոգիական և քաղաքական նորարարությունը՝ համաշխարհային մակարդակով ազդեցիկ լուծումներ ստեղծելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն