Հաջորդ շաբաթ ես դատի կտամ BBC-ին․ Թրամփ | azatutyun.am

azatutyun.am  Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած բրիտանական BBC հեռուստաընկերության կողմից ուղարկված պաշտոնական ներողության նամակին, ինքը պատրաստվում է դիմել դատարան։

«Ամենայն հավանականությամբ մենք դատարան կդիմենք արդեն հաջորդ շաբաթ՝ հինգից 15 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջով», – հայտարարել է Թրամփը՝ պնդելով, թե ինքը՝ «պարզապես ստիպված է դիմել այդ քայլին»։

Սպիտակ տան և բրիտանական ամենաազդեցիկ լրատվամիջոցի հարաբերություններում սկանդալը ծագեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2024 թվականին հեռարձակված հաղորդումներից մեկում BBC-ին խեղաթյուրել է Թրամփի խոսքերը։ Այս բացահայտումից հետո հեռուստաընկերության ղեկավարությունը հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ լրատվամիջոցը պաշտոնապես ներողություն խնդրեց Թրամփից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն