Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Պորտուգալիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
Եղիշե Մելիքյանը ազգային թիմի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Հենրի Ավագյան, Նաիր Տիկնիզյան, Ստյոպա Մկրտչյան, Սերգեյ Մուրադյան, Էրիկ Փիլոյան, Էդուարդ Սպերցյան, Կարեն Մուրադյան, Նարեկ Աղասարյան, Արթուր Սերոբյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Կամո Հովհաննիսյան:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
