Վաղարշապատ համայնքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակը գլխավորող Վահրամ Ազատյանը նշեց, որ իրենց սպասումը ընտրությունից հաղթանակ է, իսկ հակառակ դեպքում՝ ոչ մեկին չեն միանալու։
«Իրական ընդդիմությունն այսօր միայն ես եմ։ Ես ոչ մեկին միանալու ցանկություն չունեմ, եթե կցանկանան, թող գան, միանան մեզ»։
Նրա խոսքով՝ եթե լինեն ընդդիմություն, կշարունակեն աշխատել․ «Ցույց եմ տալու, թե ավագանին ինչպես է աշխատում, որ ընդդիմադիր ավագանին էլ է ուժ»։
Հիշեցնենք, որ նոր ձևավորված Վաղարշապատ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններն են։ Վաղարշապատ համայնքում առաջադրվել են 8 քաղաքական ուժեր։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։
Ընտրությունների ընթացքին կարող եք հետևել Infocom-ի թարմացվող բլոգում՝ https://infocom.am/10012358/