Քվեարկեցի հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայ Առաքելական Եկեղեցու. Արտյոմ Սիմոնյան | news.am

news.am Ըստ քարոզարշավի ժամանակ բնակիչների մեր հանդիպումների, բնակչությունը այդքան էլ չի վստահում, արդեն մարդիկ հոգնել են, կարծում եմ՝ մասնակցությունը լինելու է միջին մակարդակի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Համահայկական ճակատ» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Սիմոնյանը։

«Այսօր ես քվեարկեցի հանուն Հայաստանի Հանրապետության լինել-չլինելու, ես այսօր քվեարկեցի հանուն Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության, ես այսօր քվեարկեցի մեր հայ ազգի միասնության համար։

Ակնկալիքներս դրական են, ընդդիմությունը այսօր հաղթանակ արդեն իսկ տարել է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նոր ձևավորված Վաղարշապատ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններն են։ Վաղարշապատ համայնքում առաջադրվել են 8 քաղաքական ուժեր։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։

Ընտրությունների ընթացքին կարող եք հետևել Infocom-ի թարմացվող բլոգում՝ https://infocom.am/10012358/

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն