9։1 հաշվով պարտություն Պորտուգալիայում․ Հայաստանի հավաքականը ավարտեց ԱԱ-2026թ․ հանդիպումները

Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց հանդիպումները ԱԱ-2026թ․ որակավորման փուլում՝ F խմբում գրավելով վերջին՝ 4-րդ տեղը՝ 3 միավորով։

Այսօր տեղի ունեցած Պորտուգալիա-Հայաստան հանդիպումն ավարտվել է տան տերերի հաղթանակով՝ խոշոր՝ 9։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց ավագ Էդուարդ Սպերցյանը առաջին խաղակեսի ընթացքում։ Պորտուգալիան առաջին 5 գոլերը հեղինակեց առաջին խաղակեսում։ Գոլերից մեկը 11-մետրանոց հարված էր։ Երկրորդ խաղակեսի մի գոլը ևս 11-մետրանոց հարված էր․ դրանք երկուսն էլ իրացրեց Բրունո Ֆերնանդեշը՝ խաղի ընթացում հեթ-թրիկ ձևակերպելով։ Պորտուգալացիաները վերջին գոլը խփեցին խաղի վերջին վայրկյանին։

F խմբի կազմում Հունգարիա-Իռլանդիա հանդիպումն ավարտվեց իռլանդացիների հաղթանակով՝ 2։3 հաշվով։ Հունգարացիները ևս դուրս մնացին պայքարից։

Այսպիսով՝ Պորտուգալիան առաջին տեղով, Իռլանդիան՝ 2-րդ տեղով, ստացան 2026թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Հայաստանի հավաքականը 6 խաղերի ընթացքում 2։1 հաշվով հաղթել է միայն Իռլանդիային սեփական խաղադաշտում անցկացրած հանդիպման ընթացքում, մնացած բոլոր խաղերում, ցավոք, մեր հավաքականը պարտություն է կրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն