Արաղչին հայտարարել է, որ Իրանն այս պահին չի զբաղվում ուրանի հարստացմամբ երկրի որևէ օբյեկտում | news.am

news.am: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կիրակի օրը հայտարարել է, որ Թեհրանը այլևս չի զբաղվում ուրանի հարստացմամբ երկրի որևէ օբյեկտում։

Պատասխանելով Associated Press-ի՝ Իրան այցելած լրագրողի հարցին՝ արտգործնախարար Աբաս Արաղչին ներկայացրել է Իրանի կառավարության կողմից մինչև օրս հնչած ամենաուղիղ պատասխանը իր միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հունիսին ուրանի հարստացման օբյեկտների ռմբակոծումից հետո։

«Իրանում չկա չհայտարարված միջուկային հարստացում։ Մեր բոլոր օբյեկտները Միջազգային ատոմային էներգիայի գործակալության երաշխիքների և մոնիթորինգի ներքո են»,- ասել է Արաղչին՝ նշելով, որ ներկայումս հարստացում չի իրականացվում, քանի որ օբյեկտները՝ հարստացման գործարանները, ենթարկվել են հարձակման։

Պատասխանելով հարցին, թե ինչ է անհրաժեշտ Իրանին՝ ԱՄՆ-ի և այլ երկրների հետ բանակցությունները շարունակելու համար, Արաղչին ասել է, որ Իրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի հարցում մնում է հստակ։

«Հարստացման, միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը՝ ներառյալ ուրանի հարստացումը, անվիճարկելի է։ Մենք ունենք այդ իրավունքը և շարունակում ենք օգտվել դրանից և հուսով ենք, որ միջազգային հանրությունը՝ ներառյալ Միացյալ Նահանգները, կընդունի մեր իրավունքները և կհասկանա, որ դա Իրանի անքակտելի իրավունքն է, և մենք երբեք չենք հրաժարվի մեր իրավունքներից»,- հավելել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն