Վաղարշապատի ընտրություններում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 45.12%-ը

Վաղարշապատում ավարտվեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ժամը 20։00-ին ընտրական տեղամասի դուռը փակվում է բացառապես ընտրողների առջև։ Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք՝ ԶԼՄ-ներ, դիտորդներ, վստահված անձինք, այցելուներ, վերադաս հանձնաժողովների անդամներ, արդեն նաև թեկնածուներ, կարող են անարգել մուտք գործել ընտրական տեղամաս և հետևել ամփոփման նիստին այնքան, որքան ցանկանում են։

Ժամը 20:00-ի դրությամբ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69 866 անձանցից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ ընտրողների 45.12%-ը։

Infocom-ը հայտնում է, որ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին երեկոյան 8-ի դրությամբ մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 27.7%-ը։

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ժամը 20:00-ի դրությամբ ընդհանուրից էականորեն բարձր մասնակցություն է գրանցվել 14/28, 14/32, 14/34, 14/35, 14/42, 14/45, 14/47 ընտրատեղամասերում։

Լուսանկարը՝ «Ինֆոքոմ»-ի, 14/10 ընտրատեղամաս

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն