Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Դեսպան Քվինը դիմավորեց ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, որը ժամանել է Երևան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջ մղման նպատակով։
Նա կհանդիպի վարչապետ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Միրզոյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին և հատուկ բանագնաց Ռուբինյանին:
Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։