factor.am Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքին։ Այս մասին հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, գրում է Meduza-ն։
Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հրթիռները հարվածել են խիտ բնակեցված բնակելի թաղամասի։ Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, վիրավորվել է 13-ը, այդ թվում՝ չորս երեխա։
Քաղաքային վարչակազմի ղեկավար Վիտալի Կարաբանովը նշել է, որ վիրավորներից 9-ը հոսպիտալացվել են, իսկ մեկ անձ ամբուլատոր բուժում է ստանում։
Հարվածի հետևանքով հրդեհներ են բռնկվել մասնավոր տանը և բարձրահարկ շենքերի բնակարաններում: Վնասվել են ինը և հինգ հարկանի բնակելի շենքեր, մանկապարտեզ և մեքենաներ։