Թրամփը կրկին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ առևտրային գործընկերներին․ Իրանը նույնպես կարող է ներառվել այդ ցանկում | factor.am

factor.am  ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության անդամները մշակում են օրենք, որով պատժամիջոցներ են նախատեսվում ցանկացած երկրի նկատմամբ, որը կշարունակի գործարքներ կնքել Ռուսաստանի հետ Ուկրաինա լայնածավալ ներխուժման ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ժամանակն է, որ ԱՄՆ Կոնգրեսը շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, Թրամփը պատասխանել է․ «Ես լսել եմ, որ նրանք աշխատում են դրա վրա, և ես համաձայն եմ դրա հետ։ Հանրապետականներն առաջ են մղում շատ ուժեղ օրինագիծ, որը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկրի նկատմամբ»։

Նրա խոսքով՝ Իրանը կարող է ավելացվել այդ երկրների ցանկին։

Այս տարվա ապրիլին սենատորներ Լինդսի Գրեհեմը և Ռիչարդ Բլյումենտալը կոչ էին արել մինչև 500 տոկոս առևտրային մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք Ռուսաստանից նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ են գնում ու  չեն աջակցում Ուկրաինային ռուսական ներխուժումից պաշտպանվելու հարցում։

«Հնդկաստանը և Չինաստանը գնում են Պուտինի նավթի 70%-ը՝ շարունակելով նրա ռազմական մեքենան աշխատեցնել։ Իմ օրինագիծը համահեղինակել են 84 սենատորներ։ Այն թույլ կտա նախագահին պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների նկատմամբ՝ Պուտինի ռազմական մեքենայի ֆինանսավորումը դադարեցնելու և նրանց բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար»,- բացատրել էր Գրեհեմն իր նախաձեռնության մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն