ԿԸՀ-ն ներկայացրել է վերահաշվարկի դիմումների ներկայացման կարգը և ժամկետները

Վերահաշվարկ իրականացնելու դիմումների համար ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներն են նոյեմբերի 17՝ 12։00-ից մինչ 18։00-ը և նոյեմբերի 19-ը՝ 09։00-ից մինչ 11։00-ը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

«Վերահաշվարկ իրականացնելու դիմումները պետք է ներկայացվեն Վաղարշապատ համայնքի ընտրությունները իրականացրած թիվ 14 ԸԸՀ։

Հիշեցնում ենք, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, թիվ 14 ԸԸՀ-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով ընտրում է իր սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն