Ֆինլանդիայում զորավարժություններ են սկսվել | armenpress.am

armenpress.am Ֆինլանդիայի հյուսիսում՝ Ռուսաստանի սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա, նոյեմբերի 17-ին սկսվում են հրետանային վարժանքներ, որոնց մասնակցում է ավելի քան 2 հազար զինծառայող և 500 միավոր տեխնիկա։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին Ֆինլանդիայի ցամաքային ուժերը, Northern Strike 225 անվանումը կրող վարժանքները տեղի կունենան Լապլանդիայում գտնվող Արևմտյան Եվրոպայի «Ռովայարվի» խոշորագույն զինափորձարանում մինչև նոյեմբերի 25-ը։

Զորավարժանքներին կմասնակցի 2,2 հազար զինծառայող, այդ թվում՝ Լեհաստանից ժանանած ստորաբաժանում, և շուրջ 500 միավոր տեխնիկա։

Վարժանքների նպատակը հրետանային կարողությունների կատարելագործումն է վաղ ձմռան դժվարին պայմաններում, ինչպես նաև փոխգործակցության կատարելագործումը հրետանային կրակի կառավարման տարբեր մակարդակներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն