factor.am Լեհաստանում անհայտ անձինք վնասել են Վարշավայի և Դեբլինի միջև երկաթուղային գծերը։ Գնացքների վթարից հաջողվել է խուսափել։ Այս մասին հայտարարել է տեղական ոստիկանությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ տեղական ժամանակով 7:39-ին մեքենավարը հայտնել է Վարշավայից 60 կմ հեռավորության վրա գտնվող Ժիչին քաղաքի մոտ գտնվող երկաթուղու վնասման մասին։ Գնացքը մնացել է երկաթուղու վրա, դրանում գտնվողները չեն տուժել։ Ուղևորները տարհանվել են գնացքից, իսկ դեպքի վայրը շրջափակվել է՝ ստուգման և վերանորոգման համար:
Ըստ տեղական «Miejski Reporter»ի՝ հետաքննությանը ներգրավված են Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության (ABW) աշխատակիցները, ինչպես նաև հրշեջ և քիմիական մասնագետներ:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է երկաթուղային գծերի վրա տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագրությունները, որոնք նա որակել է որպես «ավերածություն»։
«Սա կարող է դիվերսիա լինել»,- ընդգծել է քաղաքական գործիչը՝ առանց մանրամասնելու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում