Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ Երևանը հայտնվել է աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում։ Լուսավորված փողոցներ, գինու ու ջազի մեղմությամբ պատված երեկոներ՝ այն տրամադրությունը, որի շնորհիվ մեր քաղաքը ճանաչվում է, որպես անփոխարինելի գիշերային ուղղություն։
Վարկանիշային ցուցակում առաջին տեղում է Բարսելոնան։ Հաջորդ տեղում են Փարիզը, Տոկիոն, Պրահան։ Հնգյակը եզրափակում է Թբիլիսին։
Երևանն այդ ցանկում 7-րդ տեղում է՝ զբոսաշրջիկների սիրելի գինու փողոցով, տանիքի բարերով ու աշխույժ մթնոլորտով։ ՀՀ մայրաքաղաքում 100 ք/կմ տարածքում կա 48 ժամանցի վայր գիշերային կյանքին մասնակից լինելու համար։ Պարբերականը նշում է, այստեղ բարերը փակվում են գիշերը ժամը 04։00-ին։
Ամբողջական հոդվածն այստեղ՝ https://www.cntraveller.in/…/the-best-cities-in-the…/