Վաղարշապատում ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին երեք հաղորդում է ներկայացվել, նախաձեռնվել են քրեական վարույթներ | pastinfo.am

pastinfo.am: Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին երեք հաղորդում է ստացվել։

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՔԿ-ից՝ նշելով, որ հաղորդումների վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Քրեական վարույթները նախաձեռնվել են ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին տեղի են ունեցել ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Քվեարկության արդյունքներով ավագանու կազմ է անցել 3 քաղաքական ուժ՝

  • ՔՊ կուսակցություն, ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը – 15 298 ձայն կամ 48.51%
  • «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը – 10 051 ձայն կամ 31.87%
  • «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն, ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը – 1 692 ձայն կամ 5.3%

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն