azatutyun.am Ֆրանսիան Ուկրաինային մինչև 100 Rafale կործանիչ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր ու ռազմական այլ սարքավորումներ կմատակարարի առաջիկա տասը տարվա ընթացքում:
Համաձայնագիրը ստորագրվել է այսօր՝ նախագահ Զելենսկու՝ Փարիզ կատարած այցի ժամանակ։
Սա պատմական գործարք է, նախագահ Մակրոնի հետ հանդիպումից առաջ գրել էր Վլադիմիր Զելենսկին X-ում։ Նպատակն է «հնարավորություն տալ Կիևին ձեռք բերել այն համակարգերը, որոնք անհրաժեշտ են ռուսական ագրեսիային արձագանքելու համար», «Ֆրանս պրես»-ին ասել է Ելիսեյան պալատի աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։