Այսօր՝ ժամը 15։57-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել Շինարարների փողոցի բանկերից մեկի վրա հարձակման մասին։
Ոստիկության լրատվական վարչությունից «Ինֆոքոմ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ ոստիկանության տարբեր ծառայություններից խմբեր են մեկնել դեպքի վայր։ Հաղորդումը փոխանցվել է քննչական մարմին։
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ խոսքը VTB բանկի մասին է։