ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շուրջ շփումները շարունակվում են. Պեսկով | armenpress.am

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շուրջ շփումները շարունակվում են: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս պահին ես ոչինչ չունեմ հաղորդելու այս սյուժեի (հանդիպման) վերաբերյալ։ Գերիների փոխանակման վերաբերյալ իսկապես փորձագիտական ​​մակարդակով շփումներ կան։ Զրույցը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։

Դրա հետ մեկտեղ, Կրեմլի ներկայացուցչի խոսքով, նա ներկայում չի կարող «կոնկրետ տեղեկություններ» տրամադրել գերիների փոխանակման թեմայով Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հնարավոր հանդիպման վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն