ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ Ալիսոն Հուքերին դիմավորել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը:

Բարձրաստիճան հյուրն ու նրան ուղեկցող խմբի անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, ապա շրջել հուշահամալիրի տարածքով. Հուշապատի մոտ նանք կանգ են առել Հայոց ցեղասպանության տարիներին Կոնստադնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հուշաքարերի մոտ։

Հենրի Մորգենթաուն եւ Կլարա Բարտոնը զգալի դերակատարություն են ունեցել հայերին ցուցաբերվող աջակցության ծրագրերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն