Քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը. աջակիցները դարձյալ դատարանի բակում են

Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի աջակիցները։

Կարապետյանի պաշտպաններից Արմեն Ֆերոյանը նշեց՝ քրեական գործը Սամվել Կարապետյանին ընդհանրապես չի վերաբերում․ «Շինծու, ապօրինի, անհիմն գործ է։ Գործը բաղկացած է 18 հատորից, բայց որ էջը, ասում ենք՝ բացեք, ցույց տվեք՝ ինչ կապ ունի դա Սամվել Կարապետյանի հետ, որևէ ձրով չեն կարողանում հիմնավորել, լրիվ երրորդական, չորրորդական հիւմնավորումներ են ներկայացնում»։

Նրա խոսքով՝ եթե դատարանների վրա ճնշում չլինի, ապա այս գործը շատ արագ կկարճվի, քանի որ որևէ ապացույց, հիմնավորում առկա չէ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել նաև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն