ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում «Հաղթանակ» դաշինքի որոշ անդամների տներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին կոմիտեից՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խուզարկություններ են իրականացվում դաշինքի անդամներ Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի բնակարաններում։
Այս դաշինքը մասնակցել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու նոյեմբերի 16-ին ընտրություններին։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ այն երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15,298 քվե, իսկ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 10,051։