Սաակաշվիլիին արտահանձնելու շանսեր չկան. Կոբախիձե | azatutyun.am

azatutyun.am

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու շանսեր չկան, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով ուկրաինական կողմի կոչերին՝ նախկին նախագահին Կիև տեղափոխելու վերաբերյալ:

«Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխաիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Սաակաշվիլիի տեղափոխման հարցը ակտիվորեն քննարկվում է։

Ավելի վաղ Վրաստանի երրորդ նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզային ադմինիստրացիայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է վրացական բանտում, դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ խնդրելով իրեն ընդգրկել ռազմագերիների ցուցակում:

Սաակաշվիլիի նկատմամբ կայացված դատավճիռներով՝ նա պետք է կալանքի տակ մնա մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն