Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գործարար Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր հրապարակեց որոշումը:

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը:

Փաստաբանները նշեցին, որ Կարապետյանը դատարանում ևս մեկ անգամ պնդել է` անմեղ է ու պետք է ազատ արձակվի:

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ քննչականի միջնորդության հիմքը նույնն է՝ Կարապետյանն ազատության մեջ կխոչընդտոի գործի քննությանը: Փաստաբաններն անհմն են որակում քննչականի պատճառաբանություններն ու դատարանին առաջարկելու են կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ:

Միջնորդության քննությունը մեկնարկել էր երեկվանից: Դատարանի բակում հավաքված են Կարապետյանի աջակիցները, նրանք դատարանի որոշումը լսելուց հետո սկսեցին վանկարկել՝ «Ամոթ»:

Նշենք, որ գործարարն արդեն 5 ամիս է՝ անազատության մեջ է։

Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել նաև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։

Ըստ պաշտպան Արամ Վարդևանյանի՝ հոկտեմբերի 16-ին կայացված որոշմամբ, որով դատավոր Վահե Դոլմազյանը մասնակի է բավարարել Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումը, արձանագրվել է, որ «մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը (տնտեսական բնույթի հանցանքներ. խմբ․) նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն