Թուրքիան ներգրավված կմնա Հրվ․ Կովկասի անվտանգության և զարգացման վրա ազդող գործընթացներում․ Էրդողան | civilnet.am

civilnet.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է իր պարտավորությունները Հարավային Կովկասում կայունության և տնտեսական զարգացման ապահովման ուղղությամբ: Այս մասին նա ասել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել ներգրավված մնալ տարածաշրջանի անվտանգության և տնտեսական զարգացման վրա ազդող գործընթացներում։

«Մենք կշարունակենք կատարել Հարավային Կովկասում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված մեր պարտավորությունները», – նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հաստատել է, որ Անկարան շարունակում է հանձնառու լինել Ադրբեջանին աջակցելու հարցում։

«Մենք կանգնած էինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին՝ նշելով Հաղթանակի օրը Բաքվի Ազադլիգ հրապարակում։ Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին՝ թե՛ վշտի, թե՛ ուրախության պահերին՝ համաձայն «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի», – հայտարարել է Էրդողանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն