Քննության արդյունքում բացահայտվել է այլ հանցագործության վերաբերյալ դեպք. ՔԿ նախագահը՝ «Մարտի 1»-ի գործի մասին | 1lurer.am

1lurer.am

«Մարտի 1»-ի գործի վերաբերյալ քրեական վարույթը Քննչական կոմիտեի վարույթում չէ և չի քննվել, ներկայումս էլ չի քննվում: Այդ մասին Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործին առնչվող հանրային քննարկման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:

«Այնուամենայնիվ, տեղեկացնեմ, որ այս տարվա մեջ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նաև քննչական խումբ կազմվեց երկու քննչական մարմինների հետ համատեղ: Ըստ էության, քննչական խմբում ներկայումս ընդգրկված են նաև քննչական կոմիտեի քննիչները»,- ասաց նա՝ նշելով, որ վերջիններս որոշակի դրվագներով ակտիվ նախաքննություն են իրականացրել:

Քննչական կոմիտեի քննիչներն իրականացրել են բազմաթիվ հարցաքննություններ, առգրավումներ, անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ:

«Հենց մեր քննիչների կատարած քննության արդյունքում բացահայտվել է այլ հանցագործության վերաբերյալ դեպք, որը հետագայում կազդի մի շարք անձանց արարքների քրեաիրավական որակման վրա»,- ասաց նա:

ՔԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ կոմիտեի խումբը ակտիվ գործողություններ է կատարում սպանությունների հետ կապված դրվագների անհատականացման մասով:

«ՔԿ փորձաքրեագիտական հիմնարկում են կատարվում փորձաքննությունները: Այս մասով նշեմ, որ զենքերի անհատականացման հետ կապված՝ 100-ավոր, եթե ոչ 1000-ավոր զենքեր, «Մակարով» տեսակի ատրճանակներ այս պահին հետազոտվում են մեր հիմնարկում, ՊՈԱԿ-ում: Այսինքն՝ ինչքան ամրակցված զենք-զինամթերք կա, դրանք ենթարկվում են փորձաքննության»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն