Բաքվի բանտերից տագնապալի տեղեկատվություն ենք ստանում՝ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների, ունեն ոչ միայն հոգեբանական, այլ նաեւ ֆիզիկական խնդիրներ․ Սիրանուշ Սահակյան | aravot.am

aravot.am

«Առաջնահերթ է Բաքվի բանտերում գտնվող գերիների եւ քաղբանտարկյալների ազատ արձակումը, զուգահեռաբար անհետ կորածների եւ բռնի անհետացածների ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերի գործադրումը»,- «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա անդրադարձավ Բաքվում ընթացող շինծու դատավարություններին․ «Մեզ արդեն հայտնի է, թե ինչպիսի ծանր պատժատեսակներ են սպառնում այդ գործերով անցնող 16 անձանց։ Եվ նաեւ արդեն իսկ տեղեկացված ենք, թե նրանց նկատմամբ ինչպիսի պատիժներ են նշանակվել։ Ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք շարունակաբար ստանում ենք տագնապալի տեղեկատվություն, որ այս անձինք ենթարկվում են խոշտանգումների, եւ Բաքվի բանտերում երկարատեւ անազատության մեջ մնալն առաջ է բերել ոչ միայն հոգեբանական, այլ նաեւ ֆիզիկական լուրջ հետեւանքներ։ Երեկ նաեւ մամուլում լայն տարածում ստացավ Վիգեն Էուլջեքջյանի ուղերձը։ Նրա նկատմամբ շարունակական բռնությունը հանգեցրել է ընդհուպ հաշմանդամության»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ Բաքվի բանտերում հայ գերիները զրկված են նաեւ պատշաճ սննդից, նրանց միայն հաց ու թեյ է տրամադրվում, դեղորայք ու բուժօգնություն չի տրամադրվում։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն