Եթովպիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջենետ Տեշոմ Ժիրուին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանձնմանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների պատմական սերտ կապերին, ընդգծվել է տնտեսական համագործակցության և երկու բարեկամական երկրների միջև շփումների առավել ակտիվացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվել է այս տարի ավելի վաղ Ադիս Աբեբայում կայացած քաղաքական խորհրդակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն