Ռուսաստանը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք բանակցություններին. Պեսկով | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ վաղը Թուրքիայում նախատեսված բանակցություններին, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Զելենսկին Ստամբուլում հանդիպելու է մեր թուրք բարեկամների, հավանաբար նաև պարոն Ուիթքոֆի հետ։ Մենք կսպասենք այս բանակցությունների արդյունքներին»,- ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Նա պնդել է, որ Մոսկվան այսօր էլ շարունակում է բաց մնալ բանակցային գործընթացի համար։

«Մեր դիրքորոշման մասին տեղյակ են թե՛ Վաշինգտոնում, թե՛ Ստամբուլում և թե՛ Կիևում»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն