Rafale կործանիչների մատակարարումն իրադրությունը հօգուտ Կիևի չի փոխի. Պեսկով | armenpress.am

armenpress.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել այն հաղորդագրությունների կապակցությամբ, որ Ուկրաինան մտադիր է հարյուր Rafale կործանիչ պատվիրել Ֆրանսիայից: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ֆրանսիան շարունակում է զինել Կիևի ռեժիմին. դա անում է հիմա և պլանավորում է դա անել վաղը։ Ցավոք, Փարիզը ոչ մի կերպ չի նպաստում խաղաղության հասնելուն, Փարիզը դեռ զբաղված է պատերազմական և պատերազմամետ տրամադրություններ հրահրելով։ Այս առումով կարելի է միայն ափսոսանք հայտնել», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինչպիսի ինքնաթիռներ էլ վաճառեն Կիևին, իրադրությունը ռազմաճակատում դա չի փոխվի հօգուտ Ուկրաինայի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վոլոդիմիր Զելենսկին մտադրությունների հուշագիր են ստորագրել, որի համաձայն Կիևը կարող է ձեռք բերել մինչև հարյուր Rafale կործանիչ, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր, հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր տասը տարվա ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն