Վաղարշապատում ընտրությունների արդյունքների վերաբերյալ հարցեր ունեն նաև ընդդիմադիր մյուս ուժերը․ «Հաղթանակ» | news.am

news.am: Մենք լավ աշխատանք ենք կատարել, ինչի մասին վկայում են մեր ստացած ձայները։ Այս մասին նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի` Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

«Հնարավոր է, որ այն հարցերը, թե ինչը չի արվել, ինչու սպասելիքները չեն արդարացվել, ինչու չեն հավաքել իրենց սպասվող ձայների նույնիսկ կեսի կեսը, պետք է տալ այլ ընդդիմադիր ուժերին»,- հավելել է նա։

Խաչատրյանը բացատրել է, որ այս հարցերը պետք է ուղղվեն «Մայր Հայաստան» դաշինքին, «Հայրենիք» և «Ժառանգություն» կուսակցություններին և այն ուժերին, որոնք գործել են ընդդիմադիր դաշտում։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ պետք է ինքը վերլուծի ընտրությունների արդյունքները` հաշվի առնելով, որ Հայաստանի համար ճակատագրական խորհրդարանական ընտրությունները շատ մոտ են։

«Մենք կարողացանք համոզել մեր ընտրողներին դուրս գալ իրենց տներից և գնալ ընտրատեղամասեր։ Կարծում եմ՝ այլ ուժեր էլ պետք է աշխատեն այս ուղղությամբ, եթե ցանկանում են ապահովել իրենց ներկայությունը քաղաքական ասպարեզում»,- ընդգծել է Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ավագանու ընտրություններում«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր ձայների 48.6%-ը: «Հաղթանակ» դաշինքը զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ 31.8%-ով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն