Հայաստանում մեկնարկել են օտարալեզու ֆիլմերի՝ հայերեն ենթագրերով ցուցադրությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով` ապահովելով ավելի լայն լսարանի ներգրավվածություն և հասանելիություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Նշված կարգավորումը վերաբերում է ոչ միայն կինոթատրոնային ցուցադրություններին, այլև հեռուստատեսային, առցանց (համացանցային) և նյութական կրիչներով տարածվող ֆիլմերին։

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համատեղ ջանքերով՝ համագործակցելով օտարերկրյա դիստրիբյուտորական ընկերությունների հետ։

«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերի տարածումն այժմ իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա, որի պարտադիր պայմաններից մեկն է ֆիլմի հայերեն լեզվով տեսանելի և հստակ ենթագրումը։ Հաջորդ փուլում նախատեսվում է նաև օտարալեզու ֆիլմերի հայերեն կրկնօրինակման իրականացում:

ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակում են հետևողական աշխատանքներ իրականացնել կինոոլորտում պետական քաղաքականության արդյունավետ կիրառման և կինոդիտման միջավայրի բարելավման ուղղությամբ՝ ապահովելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով սահմանված դրույթների իրագործումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն