Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարիկ Բին Թայմուր Ալ Սաիդին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձը հրապարակված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Օմանի Սուլթանության բարեկամ ժողովրդին Օմանի Ազգային տոնի առթիվ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել Հայաստանի և Օմանի միջև առկա բազմոլորտ համագործակցության օրակարգի էլ ավելի ընդլայնմանը և հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այդ ուղղությամբ, հիրավի, կարևոր հանգրվան էր այս տարի Մասկատում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնումը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Օմանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայուն զարգացում»,- ասված է ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն