Ճապոնիայի Օիտա քաղաքում հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 170 շենք | azatutyun.am

azatutyun.am

Ճապոնիայի Օիտա քաղաքում հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 170 շենք, կրակը դեռևս լիովին չի մարվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ազգային հրշեջ ծառայությանը։

Տոկիոյից մոտ 770 կմ հարավ-արևմուտք գտնվող Օիտա քաղաքի Սագանոսեկի շրջանի մոտ 175 բնակիչներ տեղափոխվել են ապաստարաններ, հայտնել է Հրդեհների և աղետների կառավարման գործակալությունը։ Մեկ մարդ համարվում է անհետ կորած:

Հրդեհի առաջացման պատճառը դեռ հետաքննվում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն