ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և այլ պաշտոնատար անձինք։

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և այլք։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իլյա Կոբալիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն