Քննարկվել են Հայաստանում «Սինոփսիս» ընկերության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունները

 

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ինժեներիայի և լուծումների խմբի ավագ փոխնախագահ Ջումանա Մուվաֆիի հետ։ Այս մասին հյատնում է դեսպանությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում «Սինոփսիս» ընկերության գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հնարավորությունները։

Դեսպանն ու  Ջումանա Մուվաֆին  ընդգծել են օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև

Ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կարևորությունը ընկերության նորագույն տեխնոլոգիաների՝ Հայաստան արտահանման թույլտվությունների գործընթացում հնարավոր աջակցության ապահովման համատեքստում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն